<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի նոյեմբերի 10-ին 15:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանում /հասցե՝ ք.Արտաշատ, Օգոստոսի 23/62/ տեղի կունենան բանեցված կապարաթթվային մարտկոցների և մետաղների /մետաղական թափոններ/ վերամշակման գործարանի վերազինման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի նախագծի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /առաջին փուլի հանրային ծանուցում և քննարկումներ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ <<ԱՍ ՄԵՏԱԼ>> ՍՊ ընկերության գրասենյակում, հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, 0701, արտադրական հանգույց 8, ինչպես նաև Արտաշատի համայնքապետարանում: