Համաձայն ՛՛Մթնոլորտային օդի պահպանության մասին՛՛ ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջների՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
Հրդեհների անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով բնակչությանը կոչ ենք անում համայնքապատկան արոտավայրերում՝ հատկապես բարձրադիր գոտիներում, զերծ մնալ անվերահսկելի այրումներ իրականացնելուց:
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ