Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի /ծածկագիր 1.1-1/, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի /ծածկագիր 2.1-1/, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի /ծածկագիր 2.1-2/, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի /ծածկագիր 2.1-3/, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի /ծածկագիր 2.1-4/, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առեվտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետի /ծածկագիր 2.1-5/, կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրամսպորտի և համատիրությունների համակարգման բաժնի պետի /ծածկագիր 2.1-6/, գնումների բաժնի պետի /ծածկագիր 2-1-7/, կրթության,մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի /ծածկագիր 2.1-8/, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետի /ծածկագիր 2.1-9/, իրավաբանական բաժնի պետի /ծածկագիր 2.1-10/, քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի /ծածկագիր 2.1-11/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կեւնենա 2022 թվականի հուլիսի 7-ին ժամը 11:00-ին Արտաշատի համայնքապետարանում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 21/06/2022 թ.:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում հանձնաժողովի անունով.
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ միասին.
- հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
- հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- հայտարարություն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզուներին տիրապետելու մասին.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Անհրաժեշտ հարցերի համար զանգահարել նշված հեռախոսահամարին՝ 0235/2 36 28: