Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-1, 2.3-2/, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագեր՝ 2.3-3, 2.3-4,/, ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-5, 2.3-6, 2.3-7, 2.3-8/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 14-ին ժամը 11:00-ին Արտաշատի համայնքապետարանում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 28/06/2022 թ.:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում հանձնաժողովի անունով.
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
- հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
- հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- հայտարարություն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզուներին տիրապետելու մասին.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին: