Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի /ծածկագիր 2.1-1/, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի /ծածկագիր 2.1-2/, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի /ծածկագիր 2.1-3/, եկամուտների հաշվառման բաժնի պետի /ծածկագիր 2.1-4/, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետի /ծածկագիր 2.1-5/, կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի /ծածկագիր 2.1-6/, գնումների բաժնի պետի /ծածկագիր 2.1-7/, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի /ծածկագիր 2.1-8/, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետի /ծածկագիր 2.1-9/, իրավաբանական բաժնի պետի /ծածկագիր 2.1-10/, քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի /ծածկագիր 2.1-11/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 26-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 11-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: