ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված գյուղատնտեսական նշանակության հողամասերից վարձակալությամբ հողատարածք տրամադրելու մրցույթը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2022 թվականի օգոստոսի 29-ին ժամը 12-ին: Մրցույթի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝
Լոտ 1- 03-001-0449-0008 ծածկագրով 0,09785 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել տարեկան՝ 20000 /քսան հազար/ դրամ:
Վարձակալության ժամկետը սահմանել 10/տաս/ տարի:
Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթղթերը:
Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 15000 ՀՀ դրամ:
Մասնակցության տոմսի արժեքը կազմում է՝ 1000 ՀՀ դրամ:
Մրցույթի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի մրցույթի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 24-ը:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան մրցույթային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091191151
Մրցույթավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան
Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ