Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի առաջատար մասնագետների /ծածկագրեր՝ 3.1-12, 3.1-13/, գնումների բաժնի առաջատար մասնագետների /ծածկագրեր՝ 3.1-14, 3.1-15/, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի առաջատար մասնագետների /ծածկագրեր՝ 3.1-16, 3.1-17/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 18-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: