Արտաշատ համայնքի հարգելի բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդված համաձայն, սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկիցհազարապատիկիչափով:
Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկիչափով:
Հաշվի առնելով վերը նշվածը, ևս մեկ անգամ զգուշացնում և հորդորում ենք Ձեզ շինարարություն սկսելուց առաջ ստանալ համայնքի ղեկավարի թույլտվությունը։
Արտաշատի համայնքապետարան
09 օգոստոսի 2022 թվական