Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2022 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 11-ին: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 18-20կմ, 3/2 հասցում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Ա. Գրիգորյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի Պ.Սևակի փողոց թիվ 22/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը:
Լոտ 1- 03-001-1161-0004 կադաստրային ծածկագրով Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 18-20կմ, 3/2 հասցում գտնվող 0.03հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, մեկնարկային գին սահմանվել է 866250 /ութ հարյուր վաթսունվեց հազար երկու հարյուր հիսուն/ դրամ:
Լոտ 2- 03-080-0042-0008 կադաստրային ծածկագրով Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Ա. Գրիգորյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող 0,09397հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, մեկնարկային գին սահմանվել է 1147374 / մեկ միլիոն հարյուր քառասունյոթ հազար երեք հարյուր յոթանասունչորս/ դրամ:
Լոտ 3- 03-055-0003-0021 կադաստրային ծածկագրով Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի Պ.Սևակի փողոց թիվ 22/1 հասցեում գտնվող 0,033հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, մեկնարկային գին սահմանվել է 402930 / չորս հարյուր երկու հազար ինը հարյուր երեսուն/ դրամ:
Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասերի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2022թվականի հոկտեմբերի 20-ը:
Տվյալ հողամասերը ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն տուժվում հողամասերի որակական հատկանիշները, հողամասերի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091191151
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։
Աճուրդավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան
Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան
ՀԱՄԱՅՆՔԻՂԵԿԱՎԱՐ Կ.ՄԿՐՏՉՅԱՆ