«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 5-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի կունենա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 1-ին տեղամասի հարակից տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում /1-ին հանրային քննարկում/։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի գրասենյակում՝ ՀՀ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/19 հասցեում, հեռ․ 010200004։