Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-2), գնումների բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-11), քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.3-40) համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին, Արտաշատի համայնքապետարանում, նիստերի դահլիճում (2-րդ հարկ):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 27-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: