Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-7), քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-18), գնումների բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-21) համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար: Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 11:00-ին, Արտաշատի համայնքապետարանում, նիստերի դահլիճում (2-րդ հարկ): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հուլիսի 31-ը: Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: