08.08.22
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ֆրանսիացի երիտասարդ սկաուտների խումբը, Արտաշատ-Քլամար քույր քաղաքների կոմիտեի նախաձեռնությամբ, եռօրյա այցով եղավ նաև Արտաշատ համայնքում: Վերջիններիս Արտաշատում միացան նաև այս օրերին Հայաստանում գտնվող Քլամարի փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի համագործակցության գծով կցորդ Լյուսի Ադամսկին: Հյուրերին դիմավորեցին և բարի գալուստ մաղթեցին համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանը, համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Զարեհ Հակոբջանյանը: Երիտասարդ սկաուտները շրջեցին Արտաշատով, բացահայտեցին հինավուրց Խոր Վիրապի, Ազատի ջրամբարի անկրկնելի գեղեցկությունը, հայկական պարերի նազելի շարժումներ ...
Մանրամասն |
|
03.08.22
ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՐՏԱՇԱՏ
|
Համայնքում կանաչ տարածքների, սիզամարգերի և ծառերի խնամքի աշխատանքներն ակտիվ շարունակվում են։ Հատկապես ամռան այս տապին ծառերին ու ծաղիկներին ժամանակին ջուր հասցնելու համար նորոգվում ու կարգի են բերվում տարբեր տարածքների ոռոգման համակարգերը, իսկ այն տարածքներում, որտեղ ջուր չի հասնում, ջրի պոմպեր են տեղադրվում։ Իսակովի 74 շենքի բակում պոմպ է տեղադրվել՝ բակի ծառերը ջրելու համար։ Շուրջ 150 մ ջրագիծ է անցկացվել Արարատյան փողոցի Երևան- Երասխ հատվածի պուրակի ծառերի խնամքն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Իսկ Արտաշատի քաղաքային լճի հատվածում խորքային պոմպ է տեղադրվել՝ ջրի մշտական հոսքն ապահովելու նպատակով։ Դրան զուգահեռ շարունակվում են ծառերի խնամքի և բուժանյութերով սրսկման ...
Մանրամասն |
|
02.08.22
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐ` ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Արտաշատ միավորված համայնքի սիրելի երիտասարդներ Արտաշատի համայնքապետարանը Երիտասարդության օրվա առթիվ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` օգոստոսի 12-ին համայնքում կկայանա սիրողական հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է խթանել սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը` հատկապես երիտասարդների շրջանում: Մրցաշարը տեղի կունենա Այգեստան-Բերդիկ ճանապարհահատվածում /մեկնարկը` Այգեստան համայնքից, 4կմ 200մ/ : Սկիզբը` ժամը 10:00-ին: Հեծանվավազքին կարող են մասնակցել համայնքի 16-35 տարեկան բնակիչները: Անհրաժեշտ է ներկայանալ սեփական հեծանիվներով: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը ներառյալ: Կարող եք դիմել համայնքապետարան, 5-րդ հարկ: Մասնակցության համար ներկայացնել ...
Մանրամասն |
|
31.07.22
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՐՏԱՇԱՏ
|
Մարզական ևս մեկ հաղթական լուր։ Արտաշատցի մարզիկները շարունակում են փայլուն հանդես գալ՝ միջազգային մրցաշարերում պատվով ներկայացնելով Հայաստանը և Արտաշատը։ Հուլիսի 28- 31-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացած ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մեր մարզադպրոցի սան 45կգ քաշային Արման Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Շնորհավորում ենք Արմանին և մարզիչ Վարդան Գյուրջյանին ու մաղթում բազում նոր հաղթանակներ։
|
|
30.07.22
ՇԱՀՈՒՄՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
|
Շահումյան բնակավայրի Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված պուրակում այսօր տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Գևորգ Ամիրխանյանի հուշաքարի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, համայնքապետարանի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյանը, Շահումյանի վարչական ղեկավար Սերժիկ Բաբայանը։ Հնչում է ՀՀ օրհներգը, ծածանվում է Հայոց եռագույնը։ Մեկ անգամ ևս փառք ու պատիվ է տրվում բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին։ Խոնարհվում են ծաղիկներ։ Հավերժ փառք ձեզ, տղաներ։ Ձեր անունը մեր սրտերում է։
|
|
30.07.22
ԴԻՄԻՏՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՍՈՐԱԿԱՆ ՍՐԲԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԸ
|
Համայնքի Դիմիտրով բնակավայրում նշվել է ասորական Կիրիկ և Իուլիտա սրբերին նվիրված տոնը` բնակավայրում վերջիններիս պատվին դեռևս 1840 թվականին կառուցված ասորական եկեղեցու բակում:Տոնախմբությանը ներկա են գտնվել Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մկրտչյանը, Հրայր Հակոբջանյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Դիմիտրովի վարչական ղեկավար Ահարոն Հակոբյանը, հյուրեր` նաև հանրապետության ասորական այլ համայնքներից:Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգերի, պարային գեղեցիկ կատարումներով` բնակավայրի ասորական ‹‹Նինվե›› և այլ պարային համույթների կատարմամբ, որին հաջորդել է մատաղի արարողությունը: Ներկաները տոնի առթիվ շնորհավորել են եղբայրական ասորի ժողովրդին՝ կարևորելով նմանատիպ միջոցառումները ...
Մանրամասն |
|
27.07.22
ԱԶԱՏԻ ՋՐԱՄԲԱՐԸ. ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԵՑԻԿ ԳՈՏԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ
|
Ազատի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում, ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրի մոտ, Ազատ գետի միջին հոսանքում: Ջրամբարի տարածքն արտակարգ գեղեցիկ է: Ջրի մեջ երկնքի ու ամպերի պարզ արտացոլանքը յուրահատուկ ու գեղեցիկ տեսարան է ստեղծում, իսկ մայրամուտներն ուղղակի հիանալի են:
|
|
25.07.22
ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ
|
Արտաշատում գեղեցիկ հանդիսությամբ նշվեց Վարդավառի տոնակատարությունը: Համայնքապետ Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ համայնքում օրն իսկապես տոն դարձավ: Միջոցառման առաջին մասում ավանդական ծիսակատարություններով ներկայացվեց տոնի խորհուրդը: Համայնքի մշակույթի կենտրոնների կողմից նախապես ցորենի խաչբուռեր էին պատրաստվել, որից ժյուրին ընտրեց 3 լավագույնները՝ Դալար, Բերքանուշ ու Բուրաստան բնակավայրերինը: Հնչում էր ուրախ երգ ու երաժշտություն։ Տպավորիչ էր հատկապես «Աստղիկ դիցուհու» մուտքը ճերմակ նժույգի վրա , ով վարդի թերթիկներ շաղ տվեց՝ որպես վարդատոնի խորհուրդ: Ուրախ տրամադրություն հաղորդեց նաև լարախաղացի ներկայությունը: Կատարվեց հարիսայի հյուրասիրություն: Դե, իսկ տոնական օրն ամբողջական ...
Մանրամասն |
|
22.07.22
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ
|
Կառավարության հունիսի 21-ի որոշմամբ շուրջ 2․5 մլրդ դրամ է հատկացվել համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Ծրագրում ընդգրկված են նաև Արտաշատ քաղաքային համայնքը և Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վ. Արտաշատ, Դվին, Մխչյան գյուղական բնակավայրերը։
|
|
21.07.22
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՐՏԱՇԱՏ
|
Մարզական ևս մեկ ուրախ լուր ենք հայտնում: Հուլիսի 9-ից 21-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում ՀՀ ազատ ոճի հավաքականի կազմում հանդես եկող մեր մարզադպրոցի սան, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը գեղեցիկ ու համոզիչ հաղթանակ է տարել` դառնալով մրցաշարի չեմպիոն։ Շնորհավորում ենք Արմանին և նրա մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանին` մաղթելով բազում նոր հաղթանակներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |