ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈւՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020թ․ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է ՄՐՑՈւՅԹ՝ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ․Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» և «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնները զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
3. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ․
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով․
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայության․
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ․
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել․
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում 4-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են․
7) 65 տարին լրացած քաղաքացիները։
4. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում․
2) մեկ լուսանկար՝ 3x4 չափսի․
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին․
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները․
6) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Անձը մրցույթին մասնակցելու համար բնօրինակ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստավորման փուլի հարցաշարերով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի, կետերի) նշումով, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 14-ին ժամը 11:00-ին Արտաշատի համայնքապետարանում:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը 09:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից, նշված հասցեներից որևէ մեկով՝
Արտաշատի համայնքապետարան՝
Ք.Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց 62,
4-րդ հարկ, քարտուղարության անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
Հեռախոս /0235/2-36-39
Արարատի մարզպետարան՝
Ք.Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց 60,
5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցեով վարչություն
Հեռախոս՝ /0235/2-34-65
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի հունիսի 05-ը: