«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. Դեկտեմբերի 8-ին ժամը 10:30-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Ավետիս-Տիգրան>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Գետամեջի ԱԿԽ-ի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք.Երևան, Բյուզանդի 1/3 հասցեում, հեռ՝ 011220218: