Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում՝ 2024 թվականի փետրվարի 27-ին ժամը 11-ին: Աճուրդի կդրվի Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ անշարժ գույքերը՝
- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բարձրաշեն բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 155 հասցեում գտնվող 03-023-0001-0011 կադաստրային ծածկագրով 0,1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանվել է՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:
- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բարձրաշեն բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 153 հասցեում գտնվող 03-023-0001-0010 կադաստրային ծածկագրով 0,1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։ Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանվե է՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:
- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բարձրաշեն բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 152 հասցեում գտնվող 03-023-0002-0004 կադաստրային ծածկագրով 0,1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանվել է՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:
- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բարձրաշեն բնակավայրի Մ. Մաշտոցի փողոց 157 հասցեում գտնվող 03-023-0001-0012 կադաստրային ծածկագրով 0,1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանվել է՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:
- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի Հ. Շիրազի փողոց 31 հասցեում գտնվող 03-009-0020-0087 կադաստրային ծածկագրով 0,1547 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանվել է՝ 3 500 000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Ն. Ստեփանյան փողոց 2/2 հասցեում գտնվող 03-001-0107-0003 կադաստրային ծածկագրով 0,0425 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանվել է՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ:
- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Ն. Ստեփանյան փողոց 2/1 հասցեում գտնվող 03-001-0107-0005 կադաստրային ծածկագրով 0,0425հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանվել է՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ:
Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ի չափով: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտի, մասնակցության վճարի անդորագրի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2024 թվականի փետրվարի 21-ը ներառյալ:
Տվյալ հողամասերը ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, հողամասերի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091191151
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։
Աճուրդավար՝ hամայնքի գլխավոր ճարտարապետ` Վարդան Այվազյան
Արձանագրող՝ hամայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ` Արամայիս Բադալյան