17.05.2024 ԹՎԱԿԱՆԻՆ 086/7087/ ԹԵՐԹՈՒՄ ՏՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքում՝ 2024 թվականի հունիսի 17-ին ժամը 11:00-ին:
Աճուրդի կդրվի
• Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-023-0132-0041 կադաստրային ծածկագրով, 0,39700 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգ, վարելահող հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 610 000 (վեց հարյուր տասը հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-023-0132-0028 կադաստրային ծածկագրով, 1,16050 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգ, վարելահող հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 1650000 (մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-023-0126-0103 կադաստրային ծածկագրով, 0,09425 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգ, կորիզավոր հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 188 000 (մեկ հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-038-0128-0011 կադաստրային ծածկագրով, 0,17720 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահող հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 470 000 (չորս հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-038-0208-0006 կադաստրային ծածկագրով, 0,17480 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի կորիզավոր հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 950 000 (ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-045-0106-0113 կադաստրային ծածկագրով, 0,41167 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահող հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-045-0114-0017 կադաստրային ծածկագրով, 0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահող հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 570000 (հինգ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-045-0114-0018 կադաստրային ծածկագրով, 0,45 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահող հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 640 000 (վեց հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-032-0124-0018 կադաստրային ծածկագրով 0,20605 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի կորիզավոր հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 1100000 (մեկ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-069-0240-0168 կադաստրային ծածկագրով 3,38 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 4 810 000 (չորս միլիոն ութ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Արևշատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-021-0135-0025 կադաստրային ծածկագրով 0,9644 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը: Մեկնարկային գինը սահմանել 1150000 (մեկ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
• Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Մ. Սարյան փողոց 14/1 հասցեում գտնվող, 03-074-0264-0009 կադաստրային ծածկագրով 0,13556հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանվել է՝ 2 700 000 /երկու միլիոն յոթ հայուր հազար/ ՀՀ դրամ։
• ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի 21-րդ փողոց 9 հասցեում գտնվող՝ 03-059-0108-0057 կադաստրային ծածկագրով 0,10195հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանվել է՝ 3 500 000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
• ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղի, Արարատյան փողոց 15/1 հասցեում գտնվող՝ 03-023-0043-0012 կադաստրային ծածկագրով, 0,04303հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանվել է՝ 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:
• ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի Գ․ Նժդեհի փողոց 27 հասցեում գտնվող՝ 03-097-0197-0016 կադաստրային ծածկագրով, 0,10599 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանվել է՝ 1 800 000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
• ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղի Լ․ Ազգալդյան փողոց 15 հասցեում գտնվող՝ 03-069-0073-0003 կադաստրային ծածկագրով, 0,07 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանվել է՝ 1 700 000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 % չափով: Աճուրդի հայտի, մասնակցության վճարի անդորագրի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2024 թվականի հունիսի 14-ը ներառյալ: Տվյալ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, հողամասը օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ: Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/ Հեռախոս՝ 091191151: Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարության վերջին պարբերության մեջ կատարվել է փոփոխություն (ուղղում)՝ մասնավորապես.
«պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2024 թվականի հունիսի 11-ը ներառյալ»: