Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները,ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի32-րդ կետի 77-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Արտաշատ համայնքի սեփականության 2022 թվականի պարտադիր գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն թիվ 1-ից մինչև թիվ 16 հավելվածների:
2.Սույն որոշմանը կցվում է Արտաշատ համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը,որում արտացոլված են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով),նախագծման և շինարարության թույլտվությունները,ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |